ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բայդեն Ջոյի տանը կոկաին են հայտնաբերել

Բայդեն Ջոյի տանը կոկաին են հայտնաբերել
15.07.2023 | 10:30

Դոնալդ Թրամփն ասում է, որ դրան կոկաին են սրսկում, որ թարմ ու զգոն պահեն, իսկ ընդհանրապես դրա զավակը պրոֆեսիոնալ կոկաինահար է:

Հիմա ամենահզոր ծառայությունները չեն կարող հասկանալ, թե ով է բերել այդ կոկաինը, ում է պատկանում և այլն, և այլն:

Եվ սա այն դեպքում, երբ ամերիկյան գաղտնի ծառայություններն ամեն ինչ գիտեն ամեն ինչի ու բոլորի մասին, անգամ գիտեն այն, ինչ դեռ չի կատարվել կամ կատարվելու է, ասենք, մի քանի ժամից:

Այսպես, մալայզիական բոինգի խոցվելուց անմիջախես 10 րոպե անց Օբամա Բարաքի անունից հայտնեցին, որ ռուսներն են խփել, այն դեպքում, երբ այդ օդանավի միջանցքը անհասկանալի պատճառներով փոխել էին. Կիևի դիսպետչերը 300 կիլոմետր դեպի հարավ էր իջեցրել օդանավաը՝ քաջ գիտակցելով, որ Դոնբասում մարտեր են ընթանում:

Բացի այդ, ամերիկյան հատուկ ծառայություններն անմիջապես իմանում են Բուչայի սպանդի մեղավորների, Զապորոժյեի ատոմակայանի, Կախովկայի ջրամբարի խոցողների, Չինաստանում մարդու իրավունքների բոլոր խանգարիչների անուն-ազգանունները:

Բայց ահա Բայդեն Ջոյի կոկաինի մասով գաղափար չունեն:

Ծիծաղելի է, չէ՞…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ